Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) հարազատների գլխին սեւ ամպեր են կուտակվել։

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանն իր ընկերների հետ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով վիճաբանել է Համազասպ Լալայանի հետ եւ հարվածներ հասցրել Համազասպի կնոջ դեմքին։ Գործն արդեն դատարանում է։

Ավելին՝ Շիշ Մելոյի որդին եւս օրեր առաջ լուրջ վիճաբանության մասնակից է դարձել եւ պատգամավորը վերջին օրերին ոստիկանության քննչական բաժնում որդու վիճաբանության հարցերն է կարգավորում։ «Դա հեքիաթ է։ Իմ տղան այս տարի է ընդունվել համալսարան ու խելոք գնում է դասի ու գալիս»,-  «Ժողովուրդ»- հետ զրույցում ասաց պատգամավորը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ