Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ՀՀ-ում առկա արտաքին եւ ներքին խնդիրների վերաբերյալ: Արդեն տեւական ժամանակ է, ինչ մենք փորձում ենք տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն չի հաջողվում:

Ի՞նչ է հայտնի այս մասին Քոչարյանի հավատարիմի իմիջ ունեցող, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանին:

 «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Իսագուլյանը հայտարարեց. «Որքանով ես ճանաչում եմ պարոն Քոչարյանին, նա դեմ աշխատելու բնավորություն չունի, միշտ աշխատում է հանուն ինչ-որ բանի եւ որոշում ներկայացնելիս առաջնորդվում է սեփական նախաձեռնությամբ»: Հարցին՝ արդյոք Ռ. Քոչարյա՞նն է ուղղորդում ԱԺ 4 ոչ իշխանական ուժերին, Իսագուլյանը պատասխանեց. «Միշտ ասել եմ, որ ինձ համար ցանկալի է՝ թե առաջին, թե երկրորդ նախագահներն ակտիվ մասնակցություն ունենան Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ