Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. ««Առավոտի» աղբյուրները հայտնում են, որ այսօր մի քանի ժոմով Հայաստան կժամանի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով կհանդիպի միայն ՀՀ ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ նախագահ Սերրժ Սարգսյանի հետ։ Ինչո՞վ է պայմանավորված նման հրատապ այցը տարածաշրջանի, Քեսաբի, ներքաղաքական սպասվող զարգացումների ֆոնին՝ աղբյուրները չցանկացան մանրամասնել։ Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, ի շարս այլ կարեւոր հարցերի՝ ռուսաստանյան «սիլավիկի» հետ քննարկվելու է Հայաստանում ռազմարդյունաբերական համալիր բացելու խնդիրը նույնպես, ինչը տարածաշրջանայի դասավորությունների այս փուլում բավականին հետաքրքիր է։

Մեր աղբյուրները տեղեկացնում են նաեւ, որ Բորդյուժայի հայաստանյան հանդիպմանն անմիջապես հաջորդելու է Արթուր Բաղդասարյանի այցը Մոսկվա, որտեղ վերջինս հաճելին կհամատեղի օգտակարի հետ. հանդիպումներ կունենա իր գործընկերոջ՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ, որի հետ, մեր տեղեկություններով, բացի պաշտոնական հարաբերություններից, նա կապված է նաեւ «վոլեյբոլային» ֆեդերացիոն շահերով։ Պարոնայք Բաղդասարյանն ու Պատրուշեւը կքննարկեն նաեւ Բաղդասարյանի՝ Պատրուշեւին ուղղված նամակում բարձրացված միգրացիոն խնդիրների հարցերը՝ դրանց կոնկրետ լուծումներ տալու ցանկությամբ, քանի որ հայկական կողմը նպատակ ունի մինչեւ մայիս՝ Մաքսային միության ճանապարհային քարտեզի ստորագրումը, լուծել այդ հարցը եւս։ Ի դեպ, Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում կհանդիպի ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ նույնպես»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ