Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Տիգրան Սարգսյանի աշխատանքային վերջին օրն էր. նա եկել էր աշխատանքի, հավաքել իր կաբինետի անդամներին, նախարարներին, շնորհակալություն հայտնել նրանց երկարատեւ համատեղ աշխատանքի համար եւ հրաժեշտ տվել: Մերձավոր շրջապատը պնդում է, որ Տ. Սարգսյանն ուզում է միայն հանգստանալ եւ ցանկություն չունի որեւէ պաշտոն զբաղեցնելու, չնայած խոսվում է միջազգային ֆինանսական կառույցների հրավերների, ինչպես նաեւ Վիգեն Սարգսյանի` վարչապետ կամ ԱԳ նախարար դառնալու դեպքում նախագահի աշխատակազմը ղեկավարելու մասին:

Ինչ վերաբերում է ժամանակավոր պաշտոնակատարների վերածված մյուս նախարարներին, ապա նրանք բավական անհանգիստ են եղել: Երեկ ԿԲ-ում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը բաց տեքստով հայտարարել է, որ կառավարության նոր կաբինետը բավական լուրջ «թյունինգ» կարվի. նախարարներից շատերը կլքեն իրենց պոստերը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ