Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս օրերին քննարկվող թիվ մեկ թեման ՀՀ ապագա վարչապետի հարցն է։  «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նշանակումը կլինի մյուս շաբաթ։ Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա երեկ ողջ օրվա ընթացքում շրջանառվում էին երեք անուններ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան, Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյան եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան։

Իշխանական կուլիսներում պտտվող լուրերի համաձայն՝ այս երեք թեկնածուներից այս պահին առավել հավանականը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի նշանակումն է։ Ավելին, ինչպես  «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ խորհրդարանի իր աղբյյուրներից, Հ. Աբրահամյանն արդեն սկսել է թիմակիցներին պատրաստել ՀՀ կառավարություն գնալու հարցում։ Երեկ ողջ օրը ԱԺ նախագահի մտերիմները կառավարության կահավորման հարցերն էին կարգավորում՝ դեռեւս մտովի։ Միայն թեայս անգամ էլ երազախաբ չլինեն»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ