Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակի»՝ Ուկրաինայի  իշխանությանը մոտ հուսալի աղբյուրների հաղորդմամբ՝ հայտնի է դարձել, որ, այնուամենայնիվ, Ուկրաինայի դիվանագիտությունն ուշադրություն է դարձնում հանգամանքներին, որոնց ճնշման ներքո հայկական կողմն ընդունել է ՄԱԿ-ի Գերագույն Ասամբլեայում քվերակության ժամանակ Ռուսաստանին աջակցելու մասին հայտնի որոշումը եւ մտադիր չէ իրավիճակը դրամատիզացնել դեմարշներով կամ այլ խիստ պատասխան միջոցներով: Ավելին՝ մեր աղբյուրները հայտնել են, որ շուտով պրն Կուխտան կվերադառնա Երեւան եւ կշարունակի նախկին ռեժիմով իրականացնել իր պարտականությունները: Ստույգ ժամկետներ առայժմ չեն հաղորդվում, բայց ինչպես պարզաբանել են աղբյուրները, ամենայն հավանականությամբ, Ուկրաինայի դեսպանը Երեւանում կլինի մինչեւ Զատիկ՝ ապրիլի 20-ը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ