Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Նոր վարչապետացուների փնտրտուքին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսակցություններ են պտտվում, որ հնարավոր է՝ այսօրվա կոալիցիայի կազմը փոփոխությունների ենթարկվի եւ համալրումներ լինեն:

Պորտֆելներ կարող են ստանալ նաեւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Տեղեկություններ են շրջանառվում, որ ապագա կոալիցիոն կառավարությունը շատ ավելի բազմաշերտ է լինելու, եւ այսօրվա ընդդիմադիրներից ոմանք եւս կարող են պաշտոններ ստանալ: Չի բացառվում, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն նորից վերադառնան կոալիցիա՝ «հին, բարի ժամանակների» հանգույն: Այս տարբերակը կարող է իրականանալ, եթե վերջիններիս համար, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել, վարչապետի թեկնածուն «ընդունելի լինի»:

Ինչպես փոխանցեցին մեր աղբյուրները, բացառվում է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» իշխանության մաս կազմեն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ