Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. ««Առավոտը» ՀԱԿ խմբակցության պատգամավոր, 1993-96 թթ վարչապետ Հրանտ Բագրատյանից հետաքրքրվեց՝ Ձեր կողմից ընդունելի՞ է արդյոք Հովիկ Աբրահամյանը՝ որպես վարչապետի ամենալավ թեկնածու: Պարոն Բագրատյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանը կամ ցանկացած այլ թեկնածու ինձ համար ընդունելի կլինի, եթե կարողանա ճիշտ ծրագիր ներկայացնել»:

Հրանտ Բագրատյանի անունը նույնպես ֆեյսբուքում շրջանառվում է վարչապետի հավանական թեկնածուների շարքում: Շատերը վստահեցնում են, որ միայն Բագրատյանը ոտքի կհանի մեր քանդված տնտեսությունը: Մեր հարցին՝ Դուք կաշխատեի՞ք առաջարկի դեպքում՝ Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Եթե առաջարկ լինի ու եթե ծրագիրս ընդունեն, ապա կարելի է քննարկել»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ