Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Ըստ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ԲՀԿ-ն ներկայացնելու է իրենց մոտեցումները: «Պետք է լինի կուրսի, ծրագրային փոփոխություն եւ ոչ թե զուտ անձերի փոփոխություն, ինչը մեզ համար ընդունելի չէ: Մեր օրակարգն ուժի մեջ է, որն արտահայտվում է նաեւ քառյակի հետ ամենօրյա մեր մոտեցումները ճշտելով, գործունեությամբ»,- ասաց պատգամավորը:

Նա վստահեցրեց, որ ԲՀԿ-ի ներսում կոալիցիայի մեջ մտնելու մասին խոսք չի գնացել. «Այս պահի դրությամբ մեր օրակարգում կոալիցիայի խնդիր գոյություն չունի, երբ լինի այդ հանդիպումը, այն ժամանակ տեղեկատվություն կունենանք, ինչ առաջարկ կա, ինչ ձեւաչափ է, ինչ փոփոխություններ են սպասվում ու կքննարկենք: Քանի դեռ չկան այդ խորհրդակցությունները, մենք որեւէ կոնկրետ բան չենք կարող ասել»: Մեր հարցին` ինչ սպասելիքներ ունեն, նախագահը ինչ կառաջարկի, նորից կրկնեց, որ տեղեկատվություն կտրամադրեն խորհրդակցությունից հետո. «Եթեներով չենք խոսում»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում


!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ