Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին երեկ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին նոր մանրամասներ հայտնի դարձան։ Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, իր հրաժարականի օրը առավոտյան կառավարության նիստից հետո Տիգրան Սարգսյանը մասնակցել է նաեւ նախարարների կոմիտեի հերթական նիստին։ Այդ ընթացքում ներս է մտել թիկնապահը ու հայտնել, որ նախագահականից շտապ ցանկանում են հեռախոսով խոսել վարչապետի հետ։ Տիգրան Սարգսյանի հարցին՝ չե՞ն կարող մի  քիչ սպասել, մինչեւ խորհրդակցությունն ավարտվի, թիկնապահն ասել է՝ «փոխանցել են, որ շատ շտապ է»։ Տ. Սարգսյանը դուրս է եկել միջանցք՝ պատասխանելու հեռախոսազանգին։ Նախագահականից ասել են, որ շտապ ներկայանա Սերժ Սարգսյանի մոտ։ Տ. Սարգսյանն ասել է, որ ինքը նիստի է, միթե հնարավոր չէ մի քիչ սպասել, նախագահականից բացասական պատասխան են տվել. «Չէ, արի, որովհետեւ հրաժարական ես ներկայացնելու»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ