Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պաշտոնական եւ իրական արտագաղթը
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013 թ. Հայաստանից հեռացածների թիվը Հայաստան ժամանածների թվից ավելի է մոտ 42 հազարով։

«ՉԻ» - Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա արտագաղթի պաշտոնական ցուցանիշն է, բայց իրականում դա այդպես չէ։ 42 հազարն այն մարդկանց թիվն է, ովքեր անվերադարձ հեռացել են երկրից։ Իրական արտագաղթի պատկերը բոլորովին այլ է, որովհետեւ հարյուր հազարավոր մարդիկ գարնանը մեկնում են Ռուսաստան ու դեկտեմբերին վերադառնում, այսինքն՝ համարյա ամբողջ տարին դրսում են, բայց պաշտոնական վիճակագրությունը դա արտագաղթ չի հաշվում՝ մարդիկ տարվա մեջ մի անգամ մեկնել են, մի անգամ ժամանել։ Այս երեւույթի ծավալները կարելի է պատկերացնել միայն մի ձեւով՝ ուսումնասիրելով ընդհանուր ուղեւորահոսքը, իսկ այդ առումով պատկերը հետեւյալն է՝ 2013-ին Հայաստան ժամանողներն էլ են մոտ 18 տոկոսով աճել, Հայաստանից հեռացողներն էլ։  Պարզ ասած՝ «խոպանչիների» թիվն անցած տարի աճել է մոտ 18 տոկոսով։

Ինչ վերաբերում է «պաշտոնական» արտագաղթի 42 հազարին, ապա ԱՎԾ-ն հպարտորեն նշում է, որ 2012-ի համեմատ այդ թիվը նվազել է 15,4 տոկոսով։ Փաստորեն՝ 2012-ին Հայաստանից «պաշտոնապես» մոտ 50 հազար մարդ է արտագաղթել»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ