Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական բյուջեի հավաքագրումն այլեւս դարձել է լրջագույն խնդիր. Իշխանություններին հազիվ է հաջողվում ապահովել բյուջեի մուտքերը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի առաջ։

Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2014թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2,3 տոկոսով։ Սակայն երբ վերլուծում ենք պետական բյուջեի եկամտի աղբյուրները, մտահոգիչ պատկեր է ստացվում։

Հարկերն ու տուրքերը կազմում են ՀՀ պետական բյուջեի ահռելի բաժինը՝ 96,2 տոկոսը։ Եվ ահա, նախորդ տարվա համեմատ հարկերն ու տուրքերը հավաքագրվել են 0,1 տոկոսով պակաս։ Առաջին հայացքից թվում է, թե 0,1 տոկոսը այնքան էլ մեծ թիվ չէ։ Բայց սա միայն առաջին հայացքից։ Բանն այն է, որ 2014թ. ՀՀ պետական բյուջեն 2013թ. համեմատ 100 մլրդ դրամով ավելի է։ Իսկ դա նշանակում է, որ այս տարվա երկու ամիսների ընթացքում պետք է հավաքվեր 8,5 մլրդ կամ 9 տոկոս ավելի գումար, քան նախորդ տարի։ Այնինչ դրա փոխարեն, ընդհակառակը՝ նվազել է հարկերի ու տուրքերի հավաքագրումը։

Սակայն սա դեռ ամբողջը չէ. այս տարի պակաս են հավաքվել եւ շահութահարկը, եւ ակցիզային հարկը, եւ մաքսատուրքերը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ