Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շատ է խոսվում այն մասին, թե ի վերջո ում հաղթանակն էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը։ Հիմա արդեն կարելի է միանշանակ ասել. Դա Հովիկ Աբրահամյանի հաղթանակն էր։
Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը նրան, ըստ էության, նշանակեց քաղաքական ժառանգորդ։ Վաղուց արդեն խոսվում է, որ Հովիկ Աբրահամյանը ներքին խաղերի մեջ է Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Հիմա Սերժ Սարգսյանը, հայտարարելով, թե այլեւս չի հավակնելու նախագահի պաշտոնին, Հովիկ Աբրահամյանին նշանակեց հաջորդ ղեկավար։ Սա խորամանկ եւ հեռատես մի քայլ է։ Եթե նախկինում ենթադրվում էր, որ Աբրահամյանը ամենավերջին պահին Ծառուկյան-Քոչարյան զույգի հետ դաշնակցած պիտի պայքարի Սերժ Սարգսյանից իշխանությունը վերցնելու համար, Սերժ Սարգսյանն ինքն իրեն դուրս դրեց իշխանության համար պայքարից։ Ինչո՞ւ։ Նա այսպիսով կռիվը շպրտեց Ծառուկյան-Քոչարյան-Աբրահամյան եռյակի մեջ։ Հիմա նրանք պայքարելու են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իրար դեմ՝ իշխանության ժառանգորդ լինելու համար։ Սերժ Սարգսյանը ներքուստ համոզված է, որ հրաշալի այդ եռյակը չի կարողանալու կիսել իշխանությունը եւ ուրեմն՝ վերադառնալու է իր մոտ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ