Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Համացանցում են հայտնվել տարբեր տեսանյութեր ու հոդվածներ, թե ինչ հարստություն ունի եւ ինչպիսի շքեղ կյանք է վարում ՀՀ վարչապետ նշանակված Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանի հարստության մասին դեռեւս 6 տարի առաջ՝ 2007-ի դեկտեմբերի 8-ի հանրահավաքում առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր բացահայտումներն էր ներկայացրել: 

 Այդ ժամանակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, համեմատելով նախկին եւ ներկա իշխանությունների սեփականաշնորհումները, ասել էր. «Փորձեք հիշել կամ պարզել նաեւ, թե ո՛ր կենդանակերպի նշանի տակ ծնված երջանիկին են պատկանում թեկուզ Խորհրդային Հայաստանի վարչական միավորներից մեկի՝ Արտաշատի շրջանի հետեւյալ ձեռնարկությունները. Արտաշատի գինու գործարանը, նույն քաղաքի մեխանիկական գործարանը, Շահումյան գյուղի շարժական մեքենայացված շարասյունը, այդ գյուղում տեղակայված գյուղշին 5-րդ տրեստի ավտոպարկը, Արտաշատի «Սիրիուս» գործարանը, Արտաշատի կենցաղսպասարկման շենքը՝ վերածված կազինոյի, «Արտաշատ» գաստրոնոմը, Արտաշատի հին բաղնիքը, նույն քաղաքի հյուրանոցի ռեստորանը, Մխչյան գյուղի գինու գործարանը, շրջանի բոլոր գազալցակայանները, Մխչյանի ավտոձեռնարկությունը, Մխչյանի բետոնի գործարանը, Արաքս գետի երեք ավազահանքեր, հազարավոր հեկտար կազմող հողատարածքներ ու հանքավայրեր Նարեկ, Քաղցրաշեն, Ուրցաձոր, Գոռավան գյուղերում եւ Արարատի մարզի այլ բնակավայրերում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ