Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր կայանալիք քաղխորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացնելու  եւ կհայտարարի, որ հրաժարվում է  մաս կազմել իշխող կոալիցիային։ Այդպես ՕԵԿ-ականները մտածում են, որ հնարավոր է ինքնամաքրվել։ Երեկ «Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է իրերը հավաքել աշխատասենյակից։ Իսկ թե ՕԵԿ-ից քանիսը նրա հետ կգնան ընդդիմադիր ճամբար, դժվար է ասել։ Մեր տեղեկություններով՝ շատ պաշտոնյաներ կլքեն ՕԵԿ-ը։ Սակայն ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը  երեկ հայտարարել է, թե իրենց չեն կարող մեղադրել գանձագողության մեջ։ Այսպիսով՝ ՕԵԿ-ը, 6 տարի շարունակ օգտվելով իշխանական կերակրատաշտից, հիմա փորձում է խուսափել պատասխանատվությունից։ Հետաքրքիր է՝ ինչ ճանապարհով է հարստացել Արթուր Բաղդասարյանը՝ 6 տարվա ընթացքում դառնալով ՀՀ ամենահարուստ պաշտոնյաներից մեկը։ Թեեւ չի բացառվում, որ այս հայտարարություններով ՕԵԿ-ը փորձում է շանտաժ անել եւ հնարավորինս շատ պորտֆելներ պոկել ՀՀԿ-ից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ