Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Վերջին օրերին միջազգային հանրությունը սկսել է ավելի բաց խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վտանգավորության, ռազմական գործողությունների հնարավոր բռնկման թեմայով՝ ուկրաինական իրադարձությունների հետ համեմատություններ անելով ու այդ համատեքստում Ռուսաստանի դերի եւ ազդեցության խնդիրը բարձրացնելով։

Միջազգային հանրությանը կարելի է հասկանալ... Ուկրաինական դասը Արեւմուտքը , վստահաբար, դեռ երկար կհիշի։ Ուկրաինական զարգացումներում Ռուսաստանի պահվածքը՝ նախկին ԽՍՀՄ հանրապետություններում այսօր ցուցադրվող անթաքույց քաղաքականությունը, իրականում բացահայտեց նոր իրողություն՝ աշխարհը գործ ունի նոր Ռուսաստանի հետ, սա նոր տեսակի Ռուսաստան է՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետեւանքներով։ Այդ է թերեւս պատճառը, որ Արեւմուտքը նաեւ Հարավային Կովկասում լարվածության օջախի բռնկման վտանգ է զգում եւ այս առումով կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորումը, թեեւ բոլորն են գիտակցում, որ կողմերի դիրքորոշումները համաձայնության գալու տեսակետից բավական հեռու են»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ