Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան ներմուծվող ապրանքների վրա գործող մաքսատուրքերի դրույքաչափերը չփոխելու շուրջ Մաքսային միության համապատասխան մարմինների հետ ընթացող բանակցությունները, մեր տեղեկություններով, այնքան էլ հաջող չեն ընթանում։

Սկզբնական շրջանում Հայաստանը փորձում էր հասնել նրան, որ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ավելի քան 900 ապրանքատեսակների ներկրման մաքսային դրույքաչափերը չփոխվեն։ Հետագայում այդ ցանկը դարձավ 700, իսկ հիմա, մեր տեղեկություններով, Հայաստանը բանակցում է 400 ապրանքատեսակների դրույքաչափերի շուրջ։ Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե նույնիսկ ՄՄ-ն համաձայնի ՀՀ առաջարկի հետ ու չփոխի մաքսատուրքերը, ապա ՀՀ եւ ՄՄ միջեւ կդրվի մաքսային սահմանի նման մի բան, եւ Հայաստանից ՄՄ երկրներ արտահանվող ապրանքները խստագույնս կստուգվեն, որպեսզի մեր գործարարները չկարողանան երրորդ երկրներից ապրանքները ներմուծել ՄՄ հայկական ծագման ապրանքների անվան տակ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ