Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Չնայած Դեմոկրատական կուսակցությունը, եւ, մասնավորապես, նրա նախագահ Արամ Սարգսյանը քննադատում է, խիստ դեմ է ներքին տնտեսական քաղաքականությանը, որն իրականացնում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, եւ այդ առումով իրեն համարում է ընդդիմադիր, սակայն նաեւ խոստովանում է, որ նախագահի հրաժարականը պահանջելու համար որեւէ համարձակություն պետք չէ: «Համարձակության խնդիր չի սա: Այն, որ այժմ չորս ոչ իշխանական ուժերը չեն պահանջում նախագահի հրաժարականը, խնդիրն այն չի, որ չեն համարձակվում: Նա ինքն է հայտարարել, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո էլ չի առաջադրվելու: Բացի այդ՝ ես չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա: ՀՀ նախագահը մեր երկրի անվտանգության երաշխավորն է: Եթե ես համամիտ չեմ նրա իրականացրած ներքին տնտեսական քաղաքականության հետ, ապա ազգային անվտանգության համակարգի հետ կապված հարցերում ես լիովին վստահում եմ Սերժ Սարգսյանին: Այն, ինչ որ նա առայսօր արել է Հայաստանը վտանգներից զերծ պահելու համար՝ դա փաստ է, որը հնարավոր չէ ժխտել»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ