Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակի» հստակ տեղեկություններով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ թե Բելգիա` Բրյուսել է մեկնելու դիվանագիտական աշխատանքի, այլ` ԱՄՆ, ուր կփոխարինի ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանին, որը դեսպան է մոտ 10 տարի:

«Հայաստանյան «բարձրագույն» իշխանությունը Բելգիան հարմար չի գտել Տիգրան Սարգսյանի համար, որովհետեւ այնտեղ աշխատանքն առավել քան տեխնիկական է. Ադոնցն այնտեղ հիմնականում զբաղված է Աշոտյանին ԵԺԿ ընդունել-ճամփելով, ԲՀԿ-ին` չընդունել-չճամփելով:

Տիգրան Սարգսյանի ագրեմանն արդեն իսկ ուղարկվել է ԱՄՆ, ըստ մեր աղբյուրների, պատասխանը չի ուշանա: Տիգրան Սարգսյանն այս օրերին բուժզննում է անցնում, որից հետո առաջիկայում կմեկնի Ղարաբաղ`  հանգստանալու»,- գրում է թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ