Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում ղեկավար պաշտոններում կադրային նշանակման ճգնաժամ է։ Բանն  այն է, որ եթե Գալուստ Սահակյանն առաջիկայում դառնա ԱԺ նախագահ, ապա ՀՀԿ-ում չգիտես, թե ում նշանակեն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար։ Համենայնդեպս, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, այս օրերին ՀՀԿ-ում այս առումով ուղղակի քաոս է։ Ընդ որում, ինչպես նշեց մեր աղբյուրը, Գալուստ Սահակյանին էլ «լավ օրից չէ», որ ցանկանում են ԱԺ նախագահ դարձնել։ Պարզապես ուրիշ հարմար թեկնածու չունեն, հատկապես՝ Դավիթ Հարությունյանի՝ կառավարություն գնալուց, եւ Կարեն Կարապետյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարվելուց հետո։ Շատերի մոտ ներքին համոզմունք կա, որ հատկապես այս խորհրդարանը ժամանակավոր է, եւ առաջիկայում արտահերթ ընտրություններ են սպասվում։ ԱԺ նախագահի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավարի թեկնածության մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը նշեց, թե իրենց մոտ դեռ քննարկումներ չեն եղել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ