Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեւանի պետական համալսարանը հիմնադրման օրվանից համարվել է Հայաստանի գիտական մտքի դարբնոցը։ Գլխավոր բուհը։ Այստեղ են սովորել եւ դասավանդել մեր բազմաթիվ հանճարներ։ Ու այնքան ցավալի է տեսնել, թե ինչպես այս վերջին տարիների ընթացքում այդ բուհի ղեկավարների շնորհիվ ԵՊՀ-ում սկսեցին դեգրադացման գործընթացները։ Ինչպես են այնտեղ լավագույն ֆակուլտետները «օկուպացվել» մեր իշխանավորների, օլիգարխների, քրեական հեղինակությունների զավակների կողմից։ Ինչպես է բուհը աստիճանաբար վերածվում «սաքուլիկանոցի»։

Արատավոր երեւույթները այնքան շատ են, որ թվարկել բոլորն անիմաստ է։ Սակայն երեկ մի արտառոց երեւույթ է տեղի ունեցել, ինչի համար ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանին կարելի է ծափահարել՝ մտքի վառ երեւակայության համար։ ԵՊՀ ղեկավարությունը որոշել է բուհի անվտանգության 70 աշխատակիցներից ազատվել, ինչի մասին բաց նամակով տեղեկացրել են այդ աշխատակիցները։ Նամակն ընթերցելիս այնպիսի տպավորություն է, թե ԵՊՀ ղեկավարությունն իր անվտանգության աշխատակիցներին որոշել է ոչխարի կարգավիճակ տալ։ Բայց այնպես չէ, որ ԵՊՀ-ն որոշել է այդպես «չորով» ազատվել իր աշխատողներից։ Որոշակի պայմաններ են առաջարկել, որի դեպքում նրանք կկարողանան շարունակել աշխատել։ Այդ պայմանների մարդասիրական աստիճանը «խփում է» բոլոր բարոյական ռեկորդները։ Նախ, 80 հազ. աշխատավարձի փոխարեն առաջարկում են 55-60 հազ. դրամ։ Սակայն նույնիսկ նման պայմաններում աշխատելու համար էլ պահանջվում է համապատասխան սերտիֆիկատ ստանալ նույն մասնավոր ընկերությունից, որը ստանձնելու է ԵՊՀ-ի անվտանգության ապահովումը, որի համար, իր հերթին, աշխատակիցներից յուրաքանչյուրը պետք է վճարի 25 հազ. դրամ։ Մասնավորեցումից հետո չի լինելու նաեւ 13-րդ աշխատավարձ, իսկ արձակուրդները լինելու են աշխատակիցների հաշվին»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ