Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթի հետ զրույցում  անդրադառնալով «Օրինաց երկիր» կուսակցության՝ կոալիցիայից դուրս գալու եւ ընդդիմադիր դառնալու որոշմանը՝ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ ՕԵԿ-ի հետագա վարքագիծը ժամանակը ցույց կտա. «Համենայնդեպս, մի բան պարզ է՝ դուրս եկան կոալիցիայից, այսինքն, ըստ էության թոթափեցին պատասխանատվությունը: Բայց գիտեք, ընդդիմությունը պակաս պատասխանատու չէ: Ինձ ցավ է պատճառում եւ հիասթափեցնում է այն, որ ոմանք կարծում են, թե ընդդիմությունը միայն նախատինք է, հայհոյանք եւ քննադատություն է, բայց ոչ պատասխանատվություն: Կներեք, ես այդ կարծիքին չեմ: Շատ դեպքերում ընդդիմադիր լինելն ավելի պատասխանատու է, քան իշխանություն լինելը, եթե առողջ դատենք»

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ