Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «ՀՀԿ-ի թեկնածուն՝ Գալուստ Սահակյանը, խորհրդարանում «ոչ իշխանական» ուժերի առկայության պայմաններում ջախջախիչ մեծամասնությամբ ԱԺ խոսնակ է ընտրվել։ Նրան, իհարկե, այսպիսի ընտրության համար միայն շնորհավորել է մնում, քանի որ նա ընտրվել է ԱԺ նախագահ՝ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ միահամուռ ուժերով։ Սակայն մեր հասարակությանը պետք է ցավակցել, որովհետեւ իրականում խորհրդարանական «ընդդիմություն» կամ խորհրդարանի «ոչ իշխանական ուժեր» ասվածը ընդամենը բառեր են, որոնցից խորհրդարանական «ոչ իշխանական ուժերը» հարկ եղած ժամանակ պարզապես օգտվում են՝ հասարակության առջեւ հանդես գալով «կործանվող» երկիրը փրկելու մասին սրտաճմլիկ ճառերով։

Գործնականում «ոչ իշխանական» ուժերը ամրապնդում են «հանցավոր ռեժիմի» գոյությունը, ավելին՝ նրանք հենց այսպիսի գործունեությամբ միայն կարող են իրենց դիրքերն ամուր պահել «ոչ իշխանական» դաշտում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ