Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը զրուցել է ՌԴ կառավարության նախկին անդամ, 1997-1998թթ. ՌԴ առաջին փոխվարչապետ, ներկայում ռուսաստանյան  ընդդիմության առաջնորդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր ընդդիմախոս Բորիս Նեմցովի հետ։ Հատված հարցազրույցից.

«Հայաստանում հասարակության մի մեծ հատված ու ժողովրդավարական արժեքներին ձգտող գործիչներ ցավով ընդունեցին ՄՄ-ին միանալու որոշումը։ Սակայն տեսնելով Ռուսաստանի քաղաքականությունն ուկրաինայիում՝ շատերսը սկսեցին մտածել, որ արդարացված էր այդ որոշումը եւ նվազագույնն էր, որ Հայաստանը պետք է ու կարող էր անել։ Եղավ նաեւ Հայաստանի քվեարկությունըը ՄԱԿ-ի ԳԱ-ում, որը Դուք քննադատեցիք։ Ի՞նչ կարող էր անել Հայաստանը, որպեսզի չարժանանար Ուկրաինայի ճակատագրին եւ պատվով ներկայանար աշխարհին, շարունակեր բանակցությունները ԵՄ-ի հետ։

Հայաստանը մանեւրելու մեծ  դաշտ չունի։ Հայաստանյան տնտեսությունը կապված է եւ կախված ռուսական տնտեսությունից, Հայաստանն աշխարհագրորեն կտրված է  հզոր երկրների շուկաներից, ուստի, մեծ հաշվով, ընտրության հնարավորությունը մեծ չէ, եւ կարելի է միայն ցավակցել:
Գիտե՞ք, ինձ  համար դժվար է խորհուրդներ  տալ, այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ ավտորիտարիզմի ուղին ինքն իրենով որեւէ երկրի չի կարող հաջողություն բերել, առավել եւս, երբ  ռուսական դիկտատուրան ամենագարշելին է. այստեղ բացառված է իշխանության փոփոխությունը, մի թալանչի խումբը պահում է  երկիրն այս վիճակում: Այս ավտորիտարիզմը չի կարող համեմատվել նաեւ Չինաստանի ավտորիտարիզմի հետ: Այստեղ իշխանություն չի փոխվում, որը զարգացման գրավականներից մեկն է: Պուտինը ընտրել է երկրի կառավարման ամենավատ համակարգը, որն իրեն է հարմար, բայց երկիրը տանում է կործանման:
Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Հայաստանն այս իմաստով  ընդամենը  պուտինիզմի արբանյակն է, որն ընտրության հնարավորություն չունի, ուստի ինձ համար բարդ է խորհուրդներ տալ, թե ինչպես դուրս գալ Պուտինի խնամակալությունից, որովհետեւ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է գոյատեւել  շրջափակման պայմաններում: Հայերն ամեն դեպքում խելացի են, ուստի կարծում եմ, որ իդեալական տարբերակը կլինի հայկական Ֆինլանդիան: Եթե հայերին հաջողվի դա անել, այսինքն՝ ներքին քաղաքականություն վարել, բարեփոխումներ իրականացնել, ժողովրդավարություն զարգացնել եւ  չվիճել Պուտինի հետ: Բայց, իհարկե, դա պետք է լինի հենց հայերի որոշումը: Հիշո՞ւմ եք,  նրանք խորհրդային բլոկում էին, բայց միշտ եղել են Եվրոպայի հետ՝ զարգացնելով ժողովրդավարությունը:  Զարգացման այս մոդելը կապահովի եւ ներքին զարգացումը, եւ  կվերացնի արտաքին սպառնալիքները, այսինքն՝ բռնակցումները,  ներխուժումները եւ նման բիրտ գործողությունները Ռուսաստանի կողմից:


Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ