Reviews
Լրահոս
Reviews
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս Հատուկ քննչական ծառայության համակարգից հեռացել է Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության 1-ին դասի խորհրդական, փորձառու քննիչ Արմեն Նադիրյանը։ Նա ծառայողական կենսաթոշակի է անցել, իսկ ընկերական շրջանակում ասել է, որ հոգնել է տարիներ շարունակ մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելուց, թեեւ ընդամենը 44 տարեկան է։ Արմեն Նադիրյանը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կադրերից է, եւ զարմանալի է, որ գնում է ոչ թե Միասնական քննչական մարմնում վերջինիս հետ աշխատելու, այլ փաստաբանությամբ զբաղվելու։ Նա փաստաբանական գրասենյակ ունի եւ զբաղվելու է «անձի, նրա պատվի եւ արժանապատվության, սեռական անձեռմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների» հետ կապված գործերով։»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ