Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ոչ իշխանական քառյակում տեւական ճգնաժամ է տիրում։ Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից ու այդ պաշտոնին  Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց հետո քառյակը չի կարողանում օրակարգ ձեւավորել։  Հայտնի է, որ նախկինում քառյակի հիմնական շարժիչ ուժը  Տ. Սարգսյանի հրաժարականն էր, որին հասնելու համար բավականին արդյունավետ միջոց հանդիսացավ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը։  Բայց երբ նա շատ անակնկալ կերպով հրաժարական տվեց, համակարգչային լեզվով ասած՝ քառյակի ծրագրերը կախվեցին։

Քառյակն առայժմ նույն էնտուզիազմով չի կարողանում քննադատել Հ. Աբրահամյանին, քանի որ Տ. Սարգսյանի հրաժարականին հասնելու համագործակցել են նրա հետ։ Բացի այդ, քառյակից «Բարգավաճ Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունները երբեւէ չեն պայքարի նրա դեմ, քանի որ դրանցից առաջինի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հ. Աբրահամյանի խնամին է, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր եղած ժամանակ շատ է օգտվել ԱԺ նախկին նախագահի հնարավորություններից։ Բացի այդ, երկուսն էլ ոչ թե ընդդիմադիր, այլ ոչ իշխանական ուժեր են եւ օգտվում են իշխանության հնարավորություններից։

Այս հարաբերություններում բավականին անհարմար վիճակում են հայտնվել ՀԱԿ եւ «Ժառանություն» կուսակցությունները, որոնք ճիշտ է, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ միավորվել էին Տ. Սարգսյանին պաշտոնից հեռացնելու համար, բայց դրան հասնելուց հետո արդեն հասկացել են, որ այդ փոփոխությունը գոնե իրենց ոչինչ չտվեց, հակառակը՝ վնասեց՝ առժամանակ դանդաղեցնելով իրենց պայքարը, եւ լուծեց միայն Հ. Աբրահամյանի ու ԲՀԿ-ի ցանկությունները։»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English and Русский
Տպել
Ամենաշատ