Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ բաց երկնքի քաղաքականություն իրականացնող, ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ, «Շամիրամ» խմբակցության նախկին անդամ Արտյոմ Մովսիսյանը վերջերս Կոտայքի մարզի Հացավան համայնքում նոր առանձնատուն է գնել, որտեղ այս պահին վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Սակայն այս նոր առանձնատան մասին վերջինիս պաշտոնական հայտարարագրում ոչ մի տեղեկատվություն չկա։ Խնդրի առնչությամբ  «Ժողովուրդ»-ը զրուցեց քաղավիացիայի գլխավոր վարչության պետի մամլո խոսնակ Նելլի Չերչինյանի հետ, ով ասաց. «Այո, ճիշտ է այդ տեղեկատվությունը։ Նա այդ առանձնատունը գնել է իր սանիկից եւ հաջորդ տարվա պաշտոնական հայտարարագրում այն կներկայացվի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ