Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 «Ժողովուրդ» թերթը գրում է. ««ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, ով ծնունդով Տավուշի մարզից է, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց մարզպետի փոփոխությունը «ճիշտ»որակեց։ Հարցին, թե որն է ճիշտ՝ Ղուլարյանին պաշտոնանկ անելը, թե Աբովյանին նշանակելը, Մելիքյանը պատասխանեց. «Երկուսն էլ»։

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ Մելիքյանի եւ Ղուլարյանի հարաբերությունները մշտապես եղել են լարված, ավելին՝ ժամանակին այդ պաշտոնի վրա աչք ուներ անձամբ ՀՀԿ խմբակցության քարտուղարը։ Երեկ, սակայն, Գագիկ Մելիքյանը հերքքեց այս լուրերը՝ տեղեկացնելով. «Շատ լավ հարաբերություններ եմ ունեցել եւ հիմա էլ լավ հարաբերությունների մեջ եմ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ