Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Հանրապետական հանրահայտ գեներալ-պատգամավորներ Մանվել Գրիգորյանն ու Սեդրակ Սարոյանը, ինչպես նաեւ Մհեր Սեդրակյանը շարունակում են մնալ արտոնյալ եւ օգտվել ոչ օրինական կարգով իրենց ընձեռված արտոնություններից։ Այսինքն՝ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ստացած «դաբրոն» գործում է նաեւ Գալուստ Սահակյանի օրոք։

Խոսքը վերջիններիս ավտոմեքենաների՝ ԱԺ տարածք մուտք գործելու մասին է։ Բանն այն է, որ Ազգային ժողովի դարպասներից ներս կարող են մտնել միայն ԱԺ այն պատգամավորների մեքենաները, որոնց օրենքով սահմանված կարգով հատկացվում է ծառայողական պետհամարանիշ, սակայն ոչ թե օօ 11 սերիայով, որից օրենքով հասնում է բոլոր պատգամավորներին, այլ  օօ 01 սերիայով, որոնցից, ծառայողական ավտոմեքենայի հետ մեկտեղ, տրամադրվում է միայն ԱԺ աշխատակազմի անդամներին, խորհրդարանական խմբակցություններին եւ հանձնաժողովների նախագահներին ու տեղակալներին։

Այդպիսի պետհամարանիշով (XXX  օօ  01) ծառայողական ավտոմեքենաները կարող են մուտք գործել ԱԺ դարպասներից ներս եւ կայանել շենքի մոտ, մյուսներին արգելված է։ Սակայն Մանվել Գրիգորյանին ու Մհեր Սեդրակյանին արտոնյալ կարգով հատկացված է օօ 01-ով համարանիշ, եւ նրանց մեքենաներն ազատ ելումուտ ունեն ԱԺ տարածք, այն դեպքում, երբ նրանք շարքային պատգամավորներ են՝ ոչ խմբակցության ղեկավար են, ոչ էլ որեւէ հանձնաժողովի նախագահ կամ տեղակալ։

ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, հավանաբար, մեծահոգություն է արել ու «ընծայել» է նրանց այդ պետհամարանիշները, Գալուստ Գրիգորիչն էլ շարունակել է անօրինական ավանդույթը»։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ