Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Մի քանի օր է արդեն` լրատվամիջոցներում, եւ ոչ միայն, ակտիվորեն քննարկվում է քրեական հեղինակությունների հերթական «ռազբորկան» եւ դրա արդյունքում առաջացած աժիոտաժը:

Այդ հրապարակումների համաձայն` Օշականցի Գեւորիկը վիճաբանություն է ունեցել քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի հետ, որի արդյունքում Օշականցի Գեւորիկը ծեծի է ենթարկվել Լյովիկի կողմնակիցների կողմից, որը համարվում է ոչ պատվաբեր այդ աշխարհի ներկայացուցիչների համար: Հետեւաբար` տեղի ունեցածը չի կարող անպատասխան կամ անհետեւանք մնալ:

Հերթական «ռազբորկան» կանխելու համար քրեական աշխարհի ներկայացուցիչներին «շատ բարձր մակարդակով» ասվել է, որ հեռանան Հայաստանից, այլապես դա կարող է ավելի վատ հետեւանք ունենալ նրանց համար: Օշականցի Գեւորիկին ծեծի ենթարկողները արդեն իսկ Հայաստանում չեն, իսկ այդ «ռազբորկային» մասնակից մյուս անձինք՝ «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանը, Զապի քրոջ որդին եւ Օշականցի Գեւորիկը փորձել են հեռանալ Ռուսաստան, սակայն բավական անհարմար վիճակում են հայտնվել: Նրանց թույլ չեն տվել հատել ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետը:
Նշենք, որ Լարսի անցակետից նրանք հետ են վերադարձվել ոչ թե իրավապահների միջամտության, այլ միգրացիոն վերջին փոփոխությունների եւ խստացումների արդյունքում: Քրեական աշխարհի ներկայացուցիչները բախվել են այն խնդրին, որին մի քանի ամիս է բախվում են ՌԴ մեկնող հայ միգրանտները:

Սա եւս խոսում է այն մասին, որ քրեական աշխարհի այս ներկայացուցիչներն այլեւս չունեն նախկին ազդեցությունը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ