Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, իսկ այժմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի միակ անդամն է, ով կառավարության հրաժարականից հետո շարունակեց պաշտոնավարումը։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նա հետեւյալ կերպ մեկնաբանեց.

Կարծում եմ՝ ՀՀԿ թիմն է, ամեն դեպքում։

Այսինքն՝ կառավարությունում մնացել եք որպես ՀՀԿ-ի թիմի, այլ ոչ թե Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ։

Ես միշտ աշխատել եմ, աշխատում եմ եւ աշխատելու եմ Տիգրան Սարգսյանի հետ։ 

Հիմա կապ ունե՞ք Տիգրան Սարգսյանի հետ։

Այո։

Նրա հրաժարականն անակնկալ էր շատերի համար, ասում են՝ նաեւ անձամբ Տիգրան Սարգսյանի համար։

Ես կարծում եմ, որ եթե ուշադիր հետեւեք բոլոր գործընթացներին, կտեսնեք, որ հրաժարական տվեց ինքը։

Պարտադրվա՞ծ էր այդ հրաժարականը, թե՞ ոչ։

Իմ կարծիքով՝ ոչ։

Միգուցե Քառյակի պահանջով էր։

Կարծում եմ՝ Քառյակը որեւէ կապ չունի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ