Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Գործարարների հետ վարչապետի հանդիպումից հետո Սամվել Ալեքսանյանը համավոր հարս է դարձել՝ ոչ մի հարցի չի պատասխանում։ Շարժվում է խորհրդարանի միջանցքով, չլսելու է տալիս իրեն ուղղված հարցերը։ Բայց կան հարցեր, որոնց կողքից հարկային դաշտ տեղափոխված գործարարը, ով Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանն ասել է, որ «սրանից հետո սաղիդ էլ թուղթ եմ տալու» շաքարը հանձնել-ստանալու մասով, չի կարողանում անտարբեր անցնել։ Հիմա որ արդեն հարկային դաշտերում եք, թաղի ժողովրդին էլի տանելու եք Քոբուլեթի ամռանը։ «Հա, հա, անպայման»։ Ամեն տարի խոստանում եք, բայց չեք տանում։ «Սեւան եմ տանում, ոչ թե Քոբուլեթի, Սեւան եմ խոստացել ու տարել»։ Ժողովուրդը Սեւան չի ուզում, Քոբուլեթի է ուզում, չէ, ավելի շուտ՝ Դուբայ, ուր Դուք Գոքոյի հետ «ավազների վրա պառկում եք»։ «Նախ՝ Բոքո է, Գոքո չէ, հետո էլ՝ փողերը մեր հանրապետությունից դուրս չպետք է հանենք այլեւս։ Հետո էլ՝ ես Դուբայ Բոքոյի հաշվին եմ գնում»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ