Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը կկայանա մայիսի 29-ին Աստանայում, որտեղ նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի ստորագրությունը։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Հայաստանը պետք է որ միանա միության ստեղծման աշխատանքներին, սակայն ռուսաստանցի որոշ փորձագետներ կասկածամիտ են այս հարցում:

«Ժամանակի» հետ զրույցում ռուսաստանցի հեղինակավոր քաղաքական վերլուծաբան, փորձագետ, ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալության նախկին վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասաց, որ Աստանայում իսկապես կստորագրվի Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը, սակայն ավանդական կազմով՝ առանց Հայաստանի, քանի որ Հայաստանի հարցը դեռեւս լուծված չէ: Նրա կարծիքով՝ այսօր ոչ մեկը լրջորեն այս հարցն առաջ չի մղելու, քանի որ ներկայումս դա որեւէ մեկին անհրաժեշտ չէ:
«Հայաստանի հարցում Ռուսաստանն ամենակարեւորին հասել է սեպտեմբերի 3-ին, բեկանել է Հայաստանի եվրոպական ուղղությունը: Հայաստանը եւս երկրի ներսում հասել է որոշակի ցանկալի արդյունքների. այսօր Հայաստանում իշխանության ռեժիմի համար որեւէ լուրջ վտանգ չկա, եւ առաջ մղել Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին եւ ԵվրԱզԷՍ-ին՝ Մոսկվայի համար նշանակում է հակամարտությունների մեջ մտնել եւ տարաձայնություններ ունենալ Մինսկի ու Աստանայի հետ, որը նա այսօր ամենեւին էլ չի ցանկանում»»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ