Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջեւ, արդեն իսկ ակնհայտ է ոչ միայն մասնագետների, այլեւ իշխանությունների համար: Առաջին ահազանգը կապված էր Արմավիրի եւ Արարատի մարզերում արտեզյան ջրերի հորատանցքերի անխնա օգտագործման հետ, որի արդյունքում այդ փաստերով հարուցվեցին մի քանի քրեական գործեր:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ անապատացման նոր խնդիր է հասունանում, այս անգամ Էջմիածնի տարածաշրջանում: Բանն այն է, որ այդ տարածքում հիմնականում ավազային հողեր են: Իսկ ավազը, ինչպես հայտնի է, պահանջարկ ունեցող շինանյութ է: Այդ պատճառով էլ շատ գյուղացիներ, ի վիճակի չլինելով մշակել իրենց հողերը, այն վաճառում են, իսկ գնորդները հողատարածքները վերածում են ավազահանքերի, որոնց շահագործումից հետո այդ տարածքները կա՛մ անապատանում են, կա՛մ էլ՝ վերածվում ճահճանման լճակների»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ