Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Այս տարի հոբելյանական է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի համար։ Նա դարձել է 75 տարեկան։ Մայիսի 29-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը նվիրված է կոմպոզիտորի հոբելյանին։ Ավելի վաղ մաեստրոյի 75-ամյակը նշվել է Լոս Անջելեսի Zipper Hall-ում եւ UCLA համալսարանի համերգասրահում։
Մանսուրյանի արվեստը վաղուց նույնիսկ լայն լսարանին ներկայացնելու հարկ  չկա, այդ թվում՝ արտերկրյա, եւ սա այն դեպքում, երբ ժամանակին կոմպոզիտորը թեեւ հայտարարաված էր «невыездной», սակայն նրա գործերը մշտապես կատարվում էին Արեւմուտքում։ «Չգիտեմ՝ ո՞ր հանցանքիս համար... Նույնիսկ զրկված էի Փարիզում բնակվող քրոջս այցելելուց։ Բայց այսօր ուրախ եմ, որ ունեցել եմ այդ «փակ» տասը տարիները՝ 1980—ից մինչեւ 90-ականների սկիզբը. «Невыездной» կոչումը նույնիսկ ինչ-որ տեղ զարդարում է կենսագրությունս»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ