Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կողմից ճնշումների չենթարկելու մասին ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հերքումից հետո ուշագրավ իրողություն է պարզվել։ Այդ հայտարարությունը տեղադրված է ոչ միայն ՀՀ ֆինանսների նախարարության, այլեւ՝ հարկային ու մաքսային ծառայությունների պաշտոնական կայքերում եւս։ Բայց հարցն այն է, որ ֆորմալ առումով, հարկային ու մաքսային ծառայությունները գործում են Ֆինանսների նախարարության կազմում։ Ու հիմա անհասկանալի է նախարարության հայտարարությունները նաեւ Հարկային ու Մաքսային ծառայությունների կայքում տեղադրելը, առավել եւս, երբ հայտարարությունը այդ գերատեսչությունների գործառույթներին չէր վերաբերվում։ Ի դեպ, Ֆինանսների նախարարության կազմում են գտնվում նաեւ այլ կառույցներ, օրինակ՝ գնումների աջակցման կենտրոնը, բայց նրանց կայքում հայտարարություն չկա»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ