Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե մարդն ունակ է աշխատելու, քչից-շատից հարգանք է վայելում եւ՛ ազատամարտիկների մոտ, եւ զինվորների մոտ, ինչո՞ւ չաշխատի»,- երեկ «Ժամանակին» ասաց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով իր նոր պաշտոնին:

Արմեն Սարգսյանին չի կաշկանդում այն հանգամանքը, որ ինքը լինելով Վազգեն եւ Արամ Սարգսյանների եղբայրը՝ մաս է կազմել այս իշխանական համակարգին:

«Ես երբեք իշխանությունից դուրս չեմ եղել՝ սկսած Վազգենի ժամանակներից՝ 90 թվականից մինչեւ այսօր»:
Դիտարկմանը, որ իր եղբայրն այսօր բողոքում, քննադատում է այսօրվա իշխանություններին, Արմեն Սարգսյանն արձագանքեց. «Իմ եղբայրն ունի իր տեսակետները: Ես երբեւիցե չեմ կարող ասել, որ իմ եղբայրը սխալ է, բայց իմ եղբայրը բողոքում է չարվածի փոխարեն, իսկ ես շնորհակալություն եմ հայտնում արվածի համար եւ բողոքում եմ չարվածի համար: Կարծում եմ, որ մենք երկուսս էլ նույնն ենք մտածում՝ տարբեր տեսանկյունից»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ