Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ մենք տոնում էինք, իսկ ի՞նչ ենք անելու այսօր։ Այսօր՝ բառի հենց բուն իմաստով, քանի որ Սերժ Սարգսյանը մեկնեց Աստանա, որտեղ մասնակցելու է մաքսային եռյակի հանդիպմանը, այսինքն՝ չորրորդն է լինելու։ Այսօր Աստանայում կարող են տեղի ունենալ Հայաստանի համար բեկումնային իրադարձություններ, ինչպես 1920 թ. նոյեմբերի 29-ին, երբ 11-րդ Կարմիր բանակը մտավ Հայաստան։

Հիմա Հայաստանը կարող է մտնել Եվրասիական միություն։ Թեեւ մտնելու հարցը պայմանական է՝ Հայաստանն արդեն մտած է այդ միություն, քանի որ Եվրասիական միություն ասվածը ֆորմատ չէ, Եվրասիական միություն ասվածը արժեհամակարգ է, կացութաձեւ, աշխարհայացք։ Եվ այդ ամենում Հայաստանն արդեն առկա է։

Հայաստանի հասարակությանն անհրաժեշտ է կատարել իրավիճակի խորքային գնահատում, խորքային ընկալում, անհրաժեշտ է հասկանալ խնդրի արմատները՝ որտե՞ղ են դրանք, ո՞ւր են ճյուղավորվում, ինչքա՞ն են տարածված, որտեղի՞ց են սնուցվում։ Սա իսկապես ահռելի եւ ծանր աշխատանք է, պահանջում է հսկայական ջանք ու նվիրում։

Անհրաժեշտ է համակարգային պայքար, քանի որ կայսրությունը, գաղութացման քաղաքականությունը իրականացվում է համակարգով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ