Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նորաթուխ անդամ Վահրամ Մկրտչյանը հավանաբար դեռեւս ամբողջությամբ չի գիտակցում, թե ինչ է նշանակում լինել օրենսդիր մարմնի անդամ: Նորաթուխ պատգամավորը շատ անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում բոլոր հարցերի նկատմամբ: Գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի հովանավորյալին ցանկացած հարց ուղղելու դեպքում կարելի է լսել հետեւյալ արտահայտությունը. «Տեղյակ չեմ, չեմ կարող ասել», եւ այդ ամենը շատ ուրախ դեմքով, անտրամաբանական ժպիտով։

 Երեկ «Ժողովուրդ»-ը կրկին նույն պատասխանը ստացավ, երբ փորձեց նրա տեսակետն իմանալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարության մասին՝ ըստ որի՝ Հայաստանը Եվրասիական միությանը պետք է անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Արցախի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ