Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Օշականցի Գեւորիկի ծեծի պատմությունը, մեր աղբյուրների փոխանցմամբ, դեռ շատ ջուր կքաշի։ Քաղաքական էլիտան կառավարության ծրագիրը, ղարաբաղյան խնդիրը մի կողմ թողած «քննարկում է» հարցը՝ ինչպես կվերջանա այն։ Քանի որ «գողական» շրջանակներում «զապադլո է» օրենքով գողին ծեծելը, «գողական» աշխարհը նույնպես չի հանգստանում եւ շրջաբերական՝ «քսիֆ» է ուղարկել բոլոր ծագերը, առավելապես բերդում նստած իրենց «ախպերներին», որ «գողին» ծեծողները «bad boys» են։ Հիշեցնենք, որ Օշականցի Գեւորիկին ծեծել են Քանաքեռցի Տույը եւ Երրորդմասցի Լյովիկը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Աբրահամյանները ժխտեցին մամուլում հրապարակված լուրը՝ միջադեպին Արգամի մասնակցության մասին, այնուհանդերձ Լյովիկի հետ համատեղ բիզնեսը՝ Արգավանդի խճուղում հայտնի «գազի կալոնկան» Արգամին դարձնում է ակտիվ խաղացող այս գործում։ Աբրահամյաններն ամեն ինչ անում են, որպեսզի հարցը շուտ փակվի»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ