Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ հերթական նիստն է տեղի ունեցել ոչ իշխանական քառյակի շրջանակում։ Այս նիստը կարելի էր եւ առանձնակի ուշադրության չարժանացնել, եթե այն տեղի չունենար մի իրավիճակում, երբ ողջ հասարակությանը փոթորկել է Աստանայում Հայաստանին հասցված հարվածը։ Եվ այս իմաստով տրամաբանությունը հուշում է, որ քառյակի օրակարգում առաջին եւ կարեւոր հարցը պետք է սա լիներ՝ Աստանայի վտանգավոր զարգացումները, քանի որ Սերժ Սարգսյանն ըստ էության մինչեւ հունիսի  15 ինչ-որ ժամանակ է խնդրել, իսկ Պուտինն ու Նազարբաեւը նրան մինչեւ հուլիս են ինչ-որ ժամանակ տվել։ Այսինքն՝ առաջիկայում ինչ-որ կուլիսային զարգացումներ են տեղի ունենալու, որտեղ Հայաստանի ճակատագրի հարց է վճռվելու։

 Սակայն քառյակը վերցնում եւ 12 կետանոց պահանջներ է ներկայացնում կառավարությանը, ըստ որում, այդ պահանջները չգիտես ինչու առայժմ չեն մանրամասնվում։ Երեւի պետք է մի հատ էլ կառավարության հետ համաձայնեցնեն»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ