Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման ժամանակ ՀՀ պետբյուջեի հաշվին բավական մեծ շռայլություններ է թույլ տվել, որոնց մասին փաստերը նոր-նոր են բացահայտվում։ Փետրվարի 23-24-ին Տիգրան Սարգսյանը մեկ օրով մեկնել էր Սոչի՝  մասնակցելու Ձմեռային օլիմպիական խաղերի փակմանը։  «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաղթերի համաձայն՝ միայն մեկ օրվա չարտերային չվերթի համար Տիգրան Սարգսյանը «Էյր Արմենիա» ընկերությանը վճարել էր 8 մլն 800 հազար դրամ՝ ավելի քան 21 հազար դոլար։ Բացի այդ, վարչապետին ուղեկցող անձնակազմի համար Սոչիում պատվիրվել էր հյուրանոց՝ օրը 832 հազար դրամ արժողությամբ։ Այլ կերպ ասած՝ միայն 1 օրում Տիգրան Սարգսյանը ծախսել է ավելի քան 24 հազար դոլար, եւ սա՝ ՀՀ քաղաքացիներիս գրպանից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ