Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, պարզվում է, պաշտոնավարման վերջին օրը որոշել է ինքն իրեն պարգեւատրել նախարարության ոսկե մեդալով։

Բնապահպանության նախարարության լրատվության վարչությունից հաստատեցին փաստը, սակայն ասացին, որ Արամ Հարությունյանին մեդալ շնորհվել է հանձնաժողովի որոշմամբ, որի կազմում Հարությունյանն ընդգրկված չի եղել։ Ոսկե մեդալը Հարությունյանին շնորհվել է «երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար»։

Հանձնաժողովը՝ հանձնաժողով, բայց մեդալի շնորհման հրամանը՝ ապրիլի 29-ին, երբ մեկ օր էր մնացել իր պաշտոնավարման ավարտին, ստորագրել է հենց ինքը՝ այդ ժամանակ դեռեւս բնապահպանության նախարար, այսօր Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը»։

Տպել
Ամենաշատ