Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող ՀՀԿ-ի ներսում եւ քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում այն մասին, որ վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարաբերությունները լարվել են։ Եվ վարչապետը դա չի էլ թաքցնում. անգամ նկատվել է, որ խուսափում է ձեռքով բարեւել Տ. Մարգարյանին։ Որոշ ՀՀԿ-ականներ «Ժողովուրդ»-ի թղթակցին հիշեցրեցին, որ նրանց լարվածությունը խոր արմատներ ունի ու սկսվում է դեռեւս Ա. Մարգարյանի կենդանության օրերից։ «Նրանք տարբեր մարդիկ էին»։ Ո՞րն է Մարգարյանների եւ Աբրահամյանի լարվածության պատճառը։ Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, ով ասաց. «Նման բան չկա։ Միջանձնային նորմալ հարաբերություններ են եղել։ Այն ժամանակ էլ, հիմա էլ։ Եվ բավականին արդյունավետ աշխատել են։ Դա ուղղակի անհեթեթություն է»։ Իսկ Կառավարության լրատվական ծառայությունից չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ