Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է Րաֆֆու 19 հասցեի բնակիչները պայքարում են նախկին քաղաքապետի՝ կեղծիքներով որոշումների դեմ ու իրենց շենքի մոտ գտնվող կանաչ տարածքի համար, որտեղ քաղաքապետարանը շինարարություն է թույլ տվել։
2008թ. Երեւանի քաղաքապետ աշխատած  Երվանդ Զախարյանն այդ տարի որոշում է կայացրել նշյալ տարածքում գոյություն ունեցող կիսակառույցներն ավարտին հասցնել եւ մոտ 8 մետր բարձրության հասարակական նշանակության օբյեկտ կառուցել։ Իրականում այդ հասցեում երբեւէ որեւէ կիսակառույց չի եղել։  «Առավոտը» երբ այցելեց տարածք, անգամ հետք չկար կիսակառույցի, շենքի ամենահին բնակիչներն էլ վստահեցրին, որ երբեք  որեւէ կիսակառույցներ այդ կանաչ տարածքում ու դրան հարակից տարածքներում չեն եղել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ