Reviews
Լրահոս
Reviews
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Երեւանցիների սիրելի «Ցումը»՝ Աբովյան փողոցի սկզբնամասում գտնվող «Մանկական աշխարհը», որը պատկանում է Աբրահամյանների ընտանիքին, կրկին սկսել են նորոգել:

Հավանաբար, մի քանի տարուց աշխատանքները կավարտվեն, եւ այն կգործի՝ մրցակցելով «Դալմա գարդեն մոլ» եւ «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնների հետ: Ուշագրավ է, որ այնտեղ արդեն որոշ մեծահարուստներ տարածքներ են գնում՝ վաճառասրահներ ունենալու մտադրությամբ:

Մենք տեղեկացանք, որ այստեղ մոտ 500 քառակուսի մետրանոց տարածք է ձեռք բերել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ ամենայնի, այն մշակութային ցուցասրահ կլինի՝ բիզնես ուղղվածությամբ: Դե, թոշակի գնալ կա, բան կա»:

Տպել
Ամենաշատ