Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Այլընտրանքային ԵԿՄ ստեղծելու գաղափարի տապալումից հետո ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գեւորգյանը սկսել են գաղտնի գործունեություն ծավալել:

Մոտ 2 ամիս առաջ այս պատգամավորները հայտարարեցին, որ «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպություն են ստեղծում, այն նույնիսկ գրանցել էին Պետռեգիստրում, սակայն հայտարարությունից երկու շաբաթ անց «անհայտ» պայմաններում կազմակերպությունն ինքնալուծարվեց:

Տեղեկություններ տարածվեցին, որ գեներալ Մանվել Գրիգորյանը բարկացել է, հանդիպել Գագիկ Ծառուկյանին, ապա ԲՀԿ առաջնորդի հրահանգով պատգամավորները կազմակերպությունը լուծարելու դիմում են ներկայացրել: Եվ արդեն մոտ 10 օր է՝ նրանք փորձում են իրենց պլաններն ի կատար ածել գաղտնիության պայմաններում՝ հավաքներ են կազմակերպում, հրամանատարներին ու ազատամարտիկներին հրավիրում ու քննարկում իրենց անելիքները:

Եվ դա փորձում են անել պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի միջոցով: Այդպիսի երկու հավաք արդեն տեղի է ունեցել՝ մեկը Մելքոնյանի Մալաթիա համայնքում գտնվող գրասենյակում, մյուսը՝ բացօթյա սրճարանում»:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ