Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Առավոտ»  թերթը գրում է. «Մայիսի 29-ին Եվրասիական միության հիմնադիր երկրների ղեկավարները եւ Հայաստանի նախագահը պայմանավորվել էին, որ առաջիկա ամսին կհամաձայնեցնեն, ինչպես Սերժ Սարգսյանն էր ասել՝ 2-3 հարցերը, եւ Հայաստանը կարող է մինչեւ հուլիսի 1-ը ստորագրել Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը։ Հայկական կողմը այդ օրը կայացած ընդլայնված նիստում առաջարկել էր մնացած 2-3 հարցերը համաձայնեցնել մի քանի օրում, սակայն Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներն առաջարկել էին այդ հարցերը համաձայնեցնելու համար Հայաստանին մեկ ամիս ժամանակ տալ։

Այսինքն՝ դեռ Աստանայում պարզ էր, որ Հայաստանը մինչեւ հուլիսի 1-ը ստորագրելու է Եվրասիական միությանը միանալու պայմանագիրը, եթե համաձայնի միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի առաջ քաշած պայմանին։ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պաշտոնական կայքում, սակայն, արդեն իսկ հրապարակված է թիվ 71 որոշումը,  որի համաձայն՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը՝ երեք նախագահների մակարդակով, երեք երկրների կառավարությունների եւ Հայաստանի կառավարության հետ համատեղ  սահմանում է Եվրասիական միության պայմանագրին  Հայաստանի միանալու՝ մինչեւ հուլիսի 1-ը նախանշված ժամկետը։ Եվ հետաքրքրականն այն է, որ  այդ որոշման մեջ որեւէ անդրադարձ չկա ոչ ԼՂ-ի, ոչ էլ այն մասին, որ ՌԴ-ի, Բելառուսի եւ Ղազախստանի ղեկավարների ստորագրած Եվրասիական տնտեսական  միության մասին պայմանագրի դրույթները գործելու են այս կամ այն պայմանով։  Դժվար է ասել՝ ՀՀ իշխանություններին արդեն հաջողվե՞լ է ոոշակի համաձայնության գալ եվրասիական եռյակի հետ, թե եռյակը կշարունակի հետեւողական լինել Ադրբեջանի նախագահի նամակին ընթացք տալու հարցում»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև English
Տպել
Ամենաշատ