Reviews
Լրահոս
Reviews
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013թ. մայիսի 23-ին Ավան-Առինջ թաղամասի 4/2 շենքի բակում կրակոցներ էին հնչել, որոնց թիրախը Տավուշի մարզի Բերդ քաղաքի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի հարազատ որդին՝ Անուշավան Մանուչարյանը եւ նրա քրոջ տղան էին։ Ի դեպ, Անուշավանը ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի փեսան է։ Այս պատմության մեջ, սակայն, ամենատարօրինակն այն է, որ եւ Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, եւ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ժամանակին խոսքները մեկ էին արել եւ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել, թե կրակոցներն իրենց հարազատներին ուղղված չեն եղել, այլ կատարվածը շփոթմունքի հետեւանք է։ Բայց եթե շփոթմունք է, ինչու էր հանցագործը համառորեն հետապնդել քաղաքապետի որդուն եւ ցանկացել ամեն գնով սպանել նրան։ Շփոթմունքի բերումով դժվար թե որեւէ մեկին հետապնդեն մինչեւ շքամուտք։ Համենայնդեպս այս գործը մտել է դատարան»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ