Reviews
Լրահոս
Reviews
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 «Առավոտ»  թերթը գրում է. ««Ճարտարապետության եւ շինարարության համալսարանի մուտքի դիմացի այգուց օր օրի ծառեր են անհետանում։ Ուսանողներն ու այգում հաճախ զբոսնող քաղաքացիները «Առավոտի» հետ զրույցում պատմեցին, որ մոտ 10 օր է, ինչ այս այգում շինարարական տեխնիկա է աշխատում, որի արդյունքում ծառեր են հատվում: Հատված ծառերի քանակը, քաղաքացիներն ասում են, տասնյակից անցնում է, ընդ որում՝ հատվել են երկարակյաց ծառեր, որոնք ոչ փտած էին, ոչ էլ նույնիսկ ծեր:

 Մեր այցելության պահին այգու աջ եւ ձախ հատվածները վերածվել էին հարթավայրի, ու ակնհայտ էր, որ փորձ էին արել կտրված ծառերի հետքերն էլ մաքրել, որովհետեւ հողախառն կտրտված արմատներ էին այս ու այն կողմ թափված: Բավականին երիտասարդ ծառերից մեկն էլ կիսով չափ կացնահարված էր: Մեզ հետ զրույցում համալսարանի մի քանի աշխատակիցներ էլ չհերքեցին, որ ծառեր են հատվել. «Դրանք կտրում են, որ տեղում եղեւնիներ տնկեն»:
 Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանն «Առավոտին» ասաց, որ նշված այգում բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ են իրականացվում, որի ընթացքում հեռացվել է 2 ծառ»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև Русский
Տպել
Ամենաշատ